Ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն մեղմել հոդացավերն առանց դեղորայքի և չեն առաջացնի կողմակի բարդություններ։

Հոդացավերը շատ տարածված խնդիր են, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով և դառնալ բավական տհաճ «անակնկալ» յուրաքանչյուրի համար:

Նման ցավը դառնում է շարժումների կաշկանդվածության պատճառ և խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ այս խնդրից մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել:

Սովորաբար հոդացավերը մեղմելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հատուկ քսուքներ ու դեղահաբեր, սակայն, բարեբախտաբար, կան նաև մի շարք բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի հասանելի ու անվնաս:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն մեղմել հոդացավերն առանց դեղորայքի և չեն առաջացնի կողմակի բարդություններ։

  • 1 ճաշի գդալ սրոհունդին ավելացնել 2 ճաշի գդալ հազարատերևուկ, այնուհետև 1 ճաշի գդալ վազելինը գոլորշու միջոցով տաքացնել, հեղուկ վիճակում ավելացնել բույսերին ու լավ խառնել։ Թողնել խառնուրդը սառչի, այնուհետև ստացված քսուքն օգտագործել հիվանդ հոդին քսելու համար։
  • 2 ճաշի գդալ իշառվույտի խոտին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եռացնել մինչև հեղուկի կեսը գոլորշիանա։ Ստացված թուրմը քամել և օգտագործել հիվանդ հոդին կոմպրեսներ դնելու համար։
  • 1 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած կռատուկի արմատներին ավելացնել մի բաժակ ջուր, 15-20 րոպե եռացնել թույլ կրակի վրա, այնուհետև ստացված թուրմն ընդունել օրական 3-4 անգամ մեկական ճաշի գդալ։
  • 1 ճաշի գդալ մանրացրած եռաբաժան կատվալեզվի խոտին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և 30-40 րոպե թրմել թերմոսի մեջ։ Պատրաստի թուրմը քամել և օգտագործել հիվանդ հոդի հատվածում շփումներ անելու համար։
  • 1 ճաշի գդալ դաշտային ձիաձետի խոտին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և 30 րոպե թրմել թերմոսի մեջ, այնուհետև թուրմը քամել և օգտագործել հիվանդ հոդի հատվածում կոմպրես դնելու համար։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика