Երիկամների աշխատանքի խանգարումների մասին հուշող 13 ատիպիկ ախտանշան որոնք առաջին հայացքից որևէ կապ չունեն այս օրգանների հետ

Երիկամները մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից են դրանց աշխատանքի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ամբողջ օրգանիզմի վրա։Այս օրգանների հիվանդությունների հետևանքով լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հայտնաբերել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար,սակայն խնդիր մեկն այն է որ երիկամների հետ կապված հիվանդություններից շատերը կարող են շատ երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի կամ բավական ատիպիկ ախտանշաններով ինչի պատճառով հայտնաբերվում են միայն խորանալուց հետո և բուժումը բավական արդյունավետ չի լինում։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել,հոգ տանել երիկամների առողջության մասին և հետևել օրգանիզմի տված ազդանշաններին ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երիկամների աշխատանքի խանգարումների մասին հուշող 13 ատիպիկ ախտանշան որոնք առաջին հայացքից որևէ կապ չունեն այս օրգանների հետ։

Կտրուկ ցավեր Մեջքի վերին կամ կողային հատվածի ցավը, որը տարածվում է որովայնի խոռոչի առջևի պատի և ցայլքի հատվածում կարող է լինել երիկամների հետ կապված խնդիրների մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը։ Նման դեպքերում ամենայնի հավանականությամբ խնդիրը պայմանավորված է լինում միզուղիների վարակներով, ինչն արդեն իսկ տարածվել է երիկամների վրա։ Նման ցավը վկայում է բորբոքման մասին,մինչդեռ չափազանց ուժգին ցավն ու սպազմները կարող են հուշել միզաքարային հիվանդության մասին։

Հոգնածություն Երիկամների հիվանդությունների դեպքում խանգարվում է էրիթրոպոետինի էրիթրոցիտների արտադրությունը կարգավորող հորմոնի արտադրությունը, ինչն էլ հանգեցնում է անեմիայի (սակավարյունություն) խանգարման,որը դրսևորվում է թուլությամբ, քնկոտությամբ ու ինքնազգացողության վատթարացմամբ։ Նման խնդիրների դեպքում օրգանիզմը չի ստանում թթվածնի անհրաժեշտ քանակությունը ինչն էլ հանգեցնում է վերոնշյալ ախտանշաններին։

Դող ու ցրտի զգացողություն Երիկամների հիվանդությունների դեպքում այս տհաճ զգացողությունները կարող են ի հայտ գալ անգամ բավական շոգ եղանակին։Բանն այն է,որ թթվածնաքաղցի ու անեմիայի դեպքում նվազում է ջերմության ու էներգիայի արտադրությունը, ինչն էլ նման դրսևորումներ է ունենում։

Մկանների թրթիռ Մկանների անսպասելի թրթիռն ու կծկումները նույնպես կարող են հուշել երիկամների հետ կապված խնդիրների մասին։ Սա պայմանավորված է լինում արյան մեջ տոքսինների կուտակմամբ։

Մտքերի խառնաշփոթ Այս ախտանշանը ևս պայմանավորված է արյան մեջ մեծ քանակությամբ տոքսինների կուտակմամբ որոնք բացասաբար են անդրադառնում գլխուղեղի վրա։

Զարկերակային ճնշման բարձրացում Երիկամները պատասխանատու են արյան մեջ ու հյուսվածքներում աղի քանակության կարգավորման համար,ուստի դրանց աշխատանքի խանգարումը կարող է դառնալ նաև աղի մակարդակի փոփոխության և անգամ զարկերակային ճնշման բարձրացման պատճառ։Բացի այդ երիկամների վանասվածքներն ակտիվացնում են այն հորմոնների արտադրությունը որոնք պատասխանատու են այդ գործընթացի համար։

Շաքարային դիաբետ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վնասում է երիկամներն ու հանգեցնում այլ օրգանների աշխատանքի խանգարումների։Սա է պատճառը,որ շաքարային դիաբետի դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել երիկամների նկատմամբ ու պաբերաբար ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը։

Հոդատապ Երիկամների վատ աշխատանքի դեպքում օրգանիզմում բարձրանում է միզաթթվի մակարդակը որն էլ հանգեցնում է հոդերի այտուցների։Հոդատապով հիվանդների 90%-ի մոտ առկա են երիկամների հետ կապված խնդիրներ որոնց դեպքում օրգանները չեն կարողանում ինչպես հարկն է ազատվել միզաթթվից։

Միզուղիների հաճախակի վարակումներ Երիկամների հետ կապված խնդիրների մասին կարող են հուշել նաև միզուղիների հաճախակի վարակները,որոնք կարող են լինել երիկամներում քարերի առաջացմանը նպաստող գործոններից մեկը։Նման դեպքերում բարձրանում է երիկամային վարակների զարգացման հավանականությունը, ինչը չբուժելը կարող է հանգեցնել դրանց լուրջ վնասվածքների։

Հևոց Երիկամների գործառույթների խանգարման դեպքում օրգանիզմից դուրս չեկած հեղուկը կուտակվում է թոքերում Սակավարյունությունն իր հերթին հանգեցնում է հյուսվածքներում թթվածնաքաղցի զարգացման ու դժվարացնում է շնչառությունը։Ընդ որում՝այս դեպքում տհաճ զացողությունները որպես կանոն անցնում են հանգստից հետո։

Նախաուշագնացային վիճակ Նախաուշագնացային վիճակը հիշողության հետ կապված խնդիրներ թուլությունն ու գլխապտույտները պայմանավորված են լինում թթվածնաքաղցով,ինչն էլ կարող է պայմանավորված լինել երիկամների աշխատանքի խանգարմամբ։Նման տհաճ զգացողությունները հատկապես հաճախ են ի հայտ գալիս կտրուկ շարժումների դեպքում։

Մաշկային քորԵրիկամների հիմնական գործառույթներից մեկն արյան միջոցով նյութափոխանակության արդյունքում մնացած վնասակար ու անպետք տարրերն օրգանիզմից դուրս բերելն է,ուստի զարմանալի չէ,որ այս օրգանների աշխատանքի խանգարման դեպքում նյութափոխանակության արգասիքները կուտակվում են արյան մեջ, ինչը կարող է իր դրսևորումն ունենալ մաշկի վրա դառնալով սաստիկ քորի,մաշկի չորության,կարմրածության կամ ցանի պատճառ։

Մետաղական համի առկայություն Արյան մեջ հայտնված նյութափոխանակության արգասիքները կարող են փոխել սննդի համն ու դառնալ բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ։Եթե սնունդն անսպասելիորեն մետաղական համ է ստանում ապա հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ,քանի որ նման համի առկայությունը երիկամների աշխատանքի խանգարումներին բնորոշ հիմնական ախտանշաններից մեկն է։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика