Երեք արդյունավետ ժողովրդական միջոց կոկորդի ցավը մեղմելու համար

Կոկորդի ցավը շնչառական համակարգի հիվանդություններին ուղեկցող ամենատարածված խնդիրներից մեկն է,սակայն այն կարող է հանդես գալ նաև որպես առանձին խնդիր:Նման ցավը բավական տհաճ է  բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա ուստի զարմանալի չէ որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանից:

Նման դեպքերում հաճախ կիրառվում են բուժիչ օշարակներ կամ սառնաշաքարներ,սակայն նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝օգտագործելով միայն բնական բաղադրիչներ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք արդյունավետ ու փորձված ժողովրդական դեղամիջոց որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել կոկորդի ցավը:

1 ճաշի գդալ լորենու ծաղիկներին և նույն քանակությամբ չորացրած ազնվամորու հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել, այնուհետև քաղցրացնել ըմպելիքը մեղրով, ավելացնել մի շերտ կիտրոն և խմել որպես թեյ։

100 գրամ թարմ կամ սառեցված չիչխանի հատապտուղները տրորել ու խյուս դարձնել, ավելացնել մի բաժակ եռման ջուր, թողնել մի փոքր սառչի, այնուհետև քամել և խմել փոքր կումերով։

0,5 թեյի գդալ մանրացրած կոճապղպեղի արմատն ու 0,5 թեյի գդալ աղացած մեխակը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել կես ժամ։ Ստացված ըմպելիքին ավելացնել մի շերտ կիտրոն և 1 թեյի գդալ մեղր, լավ խառնել և խմել որպես թեյ։

Մեկ կիտրոնի հյութն ավելացնել մի բաժակ ջրին, քաղցրացնել մի փոքր մեղրով և խմել օրվա ընթացքում որպես թեյ։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика