Եթե տառապում եք այս հիվանդություններով պետք է բանան օգտագործեք

Մետեորիզմ և փորկապություն։ Բանանը պեկտին է պարունակում որն արագացնում նյութափոխանակությունը օրգանիզմից դուրս բերում տոքսինները։Բացի այդ այն պրոբիոտիկի ազդեցություն է ունենում՝խթանելով աղիների աշխատանք փորկապության դեպքում։Այս ամենի արդյունքում այն օգնում է ազատվել որովայնում գազերի կուտակման խնդրից,նպաստում նյութափոխանակությանը։

Սթրես։ Սթրեսն ազդում է մարդու առողջության վրա։Ի թիվս այլ խնդիրների՝այն նաև դիարեայի առաջացման պատճառ է դառնում առաջին հերթին օրգանիզմում կալիումի մակարդակի անկման հետևանքով։Բանանը մեծ քանակով կալիում է պարունակում և օգնում է վերականգնել հավասարակշռությունն օրգանիզմում։Բանանն օգնում է կարգավորել օրգանիզմի մի շարք գործառույթներ։

Արյան ճնշում։Մեծ քանակով աղի և քիչ քանակով կալիումի օգտագործումը բացասաբար են ազդում արյան ճշման վրա։Արյան ճնշման բարձրացման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ամեն օր առավոտյան բանան օգտագործել։

Դեպրեսիա։Բանանը տրիպտոֆան է պարունակում սպիտակուց որը խթանում է սերոտոնինի արտադրությունը

Վերջինս հայտնի է որպես երջանկության հորմոն։ Բավական է օրվա ընթացքում մեկ բանան ուտել և սերոտոնինի մակարդակն այնքան կբարձրանա որ ձեզ ավելի լավ,հանգիստ ու երջանիկ կզգաք։

Մինչդաշտանային սինդրոմ։ Բանանը մեծ քանակով B6 վիտամին է պարունակում որը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա։Սա նշանակում է որ բանանը կօգնի մինչդաշտանային սինդրոմների դեմ պայքարում այն կօգնի թեթևացնել որովայնում և կրծքերում զգացվող ցավը,դրական կազդի տրամադրության վրա,ինչպես նաև օրգանիզմին կօգնի ազատվել հեղուկի կուտակումից։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика