Դիետոլոգը նշել է կարանտինի ժամանակ առողջության համար գլխավոր սպառնալիքը

Ռուսաստանցիները,որոնք կարանտինի ժամանակ գտնվում են տանը,կամ հեռակա են աշխատում կորոնավիրուսի տարածման պատճառով,համոզված են,որ պետք է կրճատել սննդի կալորիականությունը,որպեսզի ավելորդ քաշ չստանան:Նման խորհուրդ է տվել Առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային դիետոլոգ Վիկտոր Թութելյանը,գրում է Իզվեստիան։Դիետոլոգի խոսքով՝ֆիզիկական ակտիվության նվազումը վտանգավոր է կազմվածքի համար։ Չունենալով հնարավորություն դուրս գալ տնից,մարդը գրեթե չի շարժվում

Թութելյանը խորհուրդ է տվել հրաժարվել յուղոտ և քաղցր սննդից և օրական սննդակարգը կրճատել միջինը 200-300 կկալով:Սա օրինակ, մայոնեզով աղցանի կրկնակի չափաբաժին է կամ հացով երշիկի։Մասնագետը նաև հիշեցրել է ֆիզիկական վարժությունների օգտակարության մասին,հատկապես փողոցում զբոսնելու անհնարինության դեպքում:Միևնույն ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս ինքնամեկուսացման ժամանակ չնստել կոպիտ դիետայի վրա և խուճապի չմատնվել քաշի պատճառով:Բժիշկ-դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը նշել է, որ խուճապի դեպքում կորտիզոլ հորմոնը կարտադրվի, որը կնպաստի ճարպի ավելի մեծ կուտակմանը

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика