Գիտնականները նշել են,թե որոնք են ձեռքերի թմրածության հիմնական պատճառները

Գիտնականները նշում են, որ, առաջին հերթին, ձեռքերի թմրածության պառճառ է դառնում պարանոցային օստեոխոնդրոզը, որը, բացի այդ, կարող է դառնալ նաև գլխացավերի ու հավասարակշռության խանգարման պատճառ:

Երկրորդ պատճառը դաստակի թունելային համախտանիշն է, որը հաճախ ի հայտ է գալիս ձեռքերի միօրինակ աշխատանքի դեպքում (երաժիշտների մոտ, ծրագրավորողների մոտ և այլն): Բացի այդ, այս ախտանշանը կարող է ի հայտ գալ նաև ցրված սկլերոզի՝ անբուժելի նյարդաբանական հիվանդության ժամանակ:

Ձեռքերի թմրածության պատճառ կարող են դառնալ նաև այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են երակների թրոմբոզը, շաքարային դիաբետը, սակավարյունությունը, ինչպես նաև ուսահոդի նյարդերի ցանկացած նևրալգիաներն ու բորբոքումները:

Ձեռքերի թմրածության ամենավտանգավոր պատճառներից մեկը համարվում է գլխուղեղի կաթվածը, որի ախտանշանների դեպքում (ձեռքերի թմրածություն, գիտակցության մթագնում, տեսողության ու հավասարակշռության խանգարում) խորհուրդ է տրվում անհապաղ դիմել մասնագետի օգնությանը և շտապ օգնություն կանչել:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика