Բույսը որը օժտված է սպազմոլիտիկ հատկությամբ և համարվում է հակաբիոտիկ

Խոսքը բոլորին հայտնի ուրցի մասին է:Այն օժտված է հականեխիչ,սպազմոլիտիկ հատկությամբ,համարվում է բնական հակաբիոտիկ ունի խորխաբեր ազդեցություն:Ուրցը ոչնչացնում է ախտածին միկրոբները,խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը,մաքրում է օրգանիզմը խարամներից,բարձրացնում է ինֆեկցիաների նկատմամբ կայունությունը,խթանում է լեյկոցիտների ձևավորումը

Ուրցը ունակ է ոչնչացնել նաև ստաֆիլոկոկը:Բակտերիաները ոչնչացնելու և հականեխիչ ազեցությունը ուրցը դարձնում է կարևոր բաղադրիչ ինչպես ժողովրդական բժշկության,այնպես էլ գիտական բժշկության մեջ Ուրցից ստացվող եթերային յուղը համարվում է այն հազվագյուտներից մեկը,որը ընդամենը 3 ժամում կարող է ոչնչացնել ախտածին միկրոբները:

Ուրցը կիրառվում է շնչառական ինֆեկցիաների բուժման համար:Շատ օգտակար է հազի,բրոնխիտի,կոկորի բորբոքման,ասթմատիկ երևույթների,քիթըմպանի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում:Ուրցի եթերայուղերը ջրիկացնում են խորխը,և օգնում են դուրս բերել այն:

Ուրցի անուշ բույրը հանգստացնում է նյարդային համակարգը հանում է հոգնածությունը,բարձրացնում է կենտրոնացումը վերականգնում է ուժերը հիվանդությունից հետո, լավացնում է հիշողությունը,կարգավորում է արյան ցածր ճնշումը

Ուրցը կիրառվում է

1․եղունգների սնկի դեմ

2․Ոչնչացնում է մակաբույծներին

3․Ախտահանում է ձեռքերը

4․Ազատում է միզուղիների համակարգի բորբոքումը

5․Օգնում է միջատների խայթոցի դեպքում

6․Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը

7․Ուրցով տաք թրջոցները հանում են մկանային ցավը, օգտակար են ռադիկուլիտի, արթրիտի դեպքում

8․Որցի հոտը վախեցնում է միջատներին

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика