Բնական արդյունավետ թուրմերի բաղադրատոմսեր,բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու համար

Բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է բավական լուրջ խնդիր դառնալ ցանկացածի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ազատվել դրանից բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հատուկ լուծույթների միջոցով: Սակայն կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից և կկանխեն հետագայում տհաճ հոտի առաջացումը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բերանի խոռոչի ողողման հեղուկի երկու բաղադրատոմս, որոնք ոչ միայն շատ արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի ու անվնաս: Անանուխով ու ռեահանով ողողման հեղուկ

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2 լիտր ջուր,
  • 50 գրամ գիհու հատապտուղներ,
  • մի փոքր անանուխ ու ռեհանի տերևներ,
  • վարդի թերթիկներ:

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ, դնել կրակին և թողնել մինչև եռա: Եռալուն պես վերցնել կաթսան կրակից, թողնել սառչի, այնուհետև քամել և պատրաստի եփուկն օգտագործել օրական 1-2 անգամ բերանի խոռոչի ողողումների համար: Ստացված հեղուկը հարկավոր է պահել սառնարանում, այլապես այն կկորցնի իր օգտակար հատկությունները:

Հազրեվարդով ու ուրցով ողողման հեղուկ

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2 լիտր ջուր,
  • 1 ճաշի գդալ սամիթ,
  • 1 ճաշի գդալ հազրեվարդի տերևներ,
  • 1 ճաշի գդալ անանուխ,
  • 1 ճաշի գդալ ուրցի տերևներ,
  • 1 ճաշի գդալ խնկածաղիկ,
  • 1 ճաշի գդալ արնիկայի ծաղիկներ,
  • 4 հատ մեխակ:

Պատրաստման եղանակը.

Կաթսայով ջուրը դնել կրակին և եռացնել: Եռալուն պես կրակը հնարավորինս թուլացնել, ավելացնել մյուս բաղադրիչները, ծածկել կափարիչով և թողնել մոտ 10 րոպե: Պատրաստի եփուկը քամել ու թողնել սառչի, այնուհետև օգտագործել օրական 1-2 անգամ բերանի խոռոչի ողողումների համար:

Այս արդյունավետ բնական միջոցները կօգնեն ազատվել տհաճ հոտից, սակայն հարկ է հիշել, որ երբեմն բերանի խոռոչի տհաճ հոտը պայմանավորված է լինում ոչ թե սխալ հիգենայով կամ սուր հոտով մթերքի գործածությամբ, այլ առողջական տարբեր խնդիրներով, որոնց թվում կան նաև բավական վտանգավոր հիվանդություններ:

Սա է պատճառը, որ մինչ տհաճ հոտի դեմ պայքարելը հարկավոր է նախ պարզել դրա առաջացման պատճառը, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետին: Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել խնդիրը կամ զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է էլ ավելի վատթարացնել վիճակը:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика