Արդյունավետ հզոր միջոց հոդացավերն ու հոդերում այսպես ասած խրթխրթոցի խնդիր դեմ

Հոդացավերն ու հոդերում այսպես ասած «խրթխրթոցը» մարդկանց շրջանում տարածված խնդիր է:Այս դեպքում բժշկությունը բազմաթիվ միջոցներ է առաջարկում,սակայն աշուն-ձմեռ եղանակային շրջանում կրկին գլուխ է բարձրացնում անտանելի ու շարժունակությանը խանգարող հոդացավերը:Առաջարկում ենք ձեզ մի հզոր միջոց որն իր արդյունավետությամբ մեծ ժողովրդականություն է վայելում:

Այս դեպքում օգտակար է դափնու տերևից պատրաստված յուղը: 30 գր չոր դափնու տերևի վրա լցնել 1 բաժակ բուսայուղ, պինդ փակել և դնել մութ ու տաք տեղում:Պահել 10 օր որից հետո քամել և ստացված յուղային լուծույթը պահել սառնարանում։ Օգտագործելու ժամանակ մի փոքր տաքացնել և շփել հիվանդ հոդերը օրը 2-3 անգամ և փաթաթել տաք բրդյա գործվածքով:Պահել մի քանի ժամ մինչև ցավը հանդարտվի:Շփումների հետ մեկտեղ օգտագործել դափնու տերևներից պատրաստված թուրմ:

Թուրմը պատրաստել հետևյալ կերպ 15 հատ չոր դափնու տերևի վրա լցնել 1,5 բաժակ եռման ջուր,եռացնել 5 րոպե մարմանդ կրակի վրա որից հետո ջուրը տերևներով լցնել թերմոսի մեջ և թողնել թրմվի 4 ժամ,այնուհետև քամել:Ստացված միջոցը խմել օրվա ընթացքում 1ճ/գ 0,5-1 ժամը մեկ անգամ: Օգտագործել 3 օր շարունակ:6 ամիս տալ դադար և նորից կրկնել եռօրյա կուրսը:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика