Առօրյա 6 սովորությունները, որոնք կարող են կործանարար լինել օրգանիզմի համար:

Մարդու առողջական վիճակի վրա կարող են ազդել տարբեր գործոններ, սակայն շատ հաճախ մարդիկ իրենք են վնասում իրենց առողջությանը՝ առանց անգամ գիտակցելու դա: Մասնագետները ներկայացրել են այն առօրյա սովորությունները, որոնք կարող են կործանարար լինել օրգանիզմի համար:

Ատամները սխալ մաքրելը Շատերն ատամները լվանում են առավոտյան նախաճաշից հետո թարմ շնչառությամբ օրն սկսելու համար,սակայն ամերիկացի ատամնաբույժ Հովարդ Գեմբլը պնդում է,որ այս սովորությունը կարող է վնասակար լինել ատամների համար:Բանն այն է,որ անմիջապես ուտելուց հետո ատամները լվանալու դեպքում սննդի մեջ պարունակվող թթուները կկարողանան հեշտությամբ ներթափանցել ատամների ավելի խորը շերտերի մեջ՝նպաստելով կարիեսի զարգացմանը:Սա է պատճառը,որ ատամները հարկավոր է լվանալ ուտելուց 30-60 րոպե հետո:

Պատուհանները բացելու սովորությունը Սենյակն օդափոխելն օգտակար սովորություն է համարվում սակայն մասնագետները նշում են,որ այն նույնպես կարող է վտանգավոր լինել:Բանն այն է,որ օդի հետ սենյակ են ներթափանցում նաև ավտոմեքենաների արտանետած վնասակար տարրերը,որոնք նպաստում են գլխացավերի,սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի զարգացմանը:Սա է պատճառը,որ մասնագետները հորդորում են օդափոխել սենյակը միայն գիշերվա ժամերին,երբ երթևեկությունը շատ ակտիվ չի լինում և օդը մի փոքր մաքրվում է:

Ամեն օր ցնցուղ ընդունելու սովորությունը Գիտնականների կարծիքով՝ այս սովորությունը որևէ օգուտ չի տալիս օրգանիզմին և կարող է անգամ վնասակար լինել: Անընդհատ մաշկը լվանալու և մակերևութային ակտիվ նյութեր պարունակող միջոցներն օգտագործելու սովորությունը ոչնչացնում է մաշկի բակտերիալ շերտը,որն էլ պաշտպանիչ գործառույթ է իրականացնում: Արդյունքում թուլանում է իմունային համակարգն ու մարդն սկսում է հաճախ հիվանդանալ:

Սնունդը միկրոալիքային վառարանում պլաստիկ տարաներով տաքացնելը Նման տարաների կիրառության հետևանքով սննդի մեջ հայտնվում են ֆտալատներ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա և դառնալ հորմոնալ խանգարման պատճառ:

Ոտքը ոտքին գցած նստելու սովորությունը Այս դիրքը խիստ վնասակար է օրգանիզմի համար,քանի որ բարձրանում է սրբոսկրա-զստային հոդի ու ողնաշարի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը: Այս դիրքով հաճախ նստող մարդկանց մոտ մեծ է արթրոզի, թրոմբոզի, երակների վարիկոզ լայնացման, ինչպես նաև փոքր կոնքում արյան լճացման հավանականությունը:

Ականջակալներով երկար ժամանակ երաժշտություն լսելու սովորությունը Մշտական աղմուկը նպաստում է մի շարք հորմոնների արտադրման,որոնք բացասաբար են անդրադառնում նյարդային համակարգի ու գլխուղեղի վրա:Մշտական աղմուկի հետևանքով մարդու մոտ կարող են զարգանալ անքնություն դյուրագրգիռություն և անգամ սրտի նոպա: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար 15 րոպե ժամանակ տրամադրել լռության ու հանգստության պայմաններում անցկացնելուն:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика