Ամենաօգտակար և բուժիչ ուտելիքը աշխարհում

Եթե հետաքրքրվում եք առողջ սնունդով և փնտրում եք աշխարհի ամենաօգտակար մթերքը,որոնք կարող են օրգանիզմն ապահովել անհրաժեշտ վիտամիններով ապա այս տեղեկատվությունը կհետաքրքրի ձեզ։Այդպիսի մթերք գոյություն ունի. դրանցից մեկը խուրման է։ Այն մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, օրգանիզմին հնարավորություն է տալիս առողջ մնալ և պայքարել որոշ հիվանդությունների դեմ։

Խուրման երկաթի աղբյուր է։Երկաթն անհրաժեշտ է հատկապես այն մարդկանց,ովքեր տառապում են անեմիայով,հղի կանանց և երեխաներին։Խուրման կարգավորում է հեմոգլոբինի մակարդակը և ապահովում է թթվածնի մուտքն արյան մեջ։100 գրամ խուրման մոտավորապես 0.90 մգ երկաթ է պարունակում։

Օգնում է պահպանել մարմնի նորմալ քաշը։Խուրման բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում որոնք ընդունակ են կարգավորել մարմնի քաշը և կանխարգելել ավելորդ ճարպի կուտակումը։Այն խոլեստերին չի պարունակում և իդեալական միջոց է նիհարելու համար։Դրանք կերեք քաղցած ժամանակ, որպեսզի ավելի լավ արդյունքի հասնեք։Բայց հաշվի առնեք նաև այն հանգամանքը,որ խուրման շատ հարուստ է շաքարով։Այդ պատճառով այն անհրաժեշտ է խելամիտ քանակով օգտագործել,որպեսզի չստանաք կողմնակի ազդեցություն՝ավելորդ քաշի տեսքով։

Կանխարգելում է դիարեան։Խուրման կալիում է պարունակում,որը նպաստում է աղիների միկրոֆլորայի նորմալացմանը և օգտակար բակտերիաների կազմավորմանը։

Կանխարգելում է փորկապությունը։Խուրման կարող է օգնել նաև փորկապության հետ կապված խնդիրների դեմ պայքարում։Խուրման գիշերը թրջեք ջրով,առավոտյան օգտագործեք աղիների աշխատանքը կարգավորելու համար։

Կարգավորում է ճնշումը։Կալիումի պարունակությունը և նատրիումի գրեթե իսպառ բացակայությունը կարգավորում է զարկերակային ճնշումը։5 խուրման պարունակում է մոտավորապես 80 գրամ մագնեզիում։Այս հանքանյութը լայնացնում է արյունատար անոթները և լավացնում արյան շրջանառությունը։Մագնեզիումի ընդամենը 370 միլիգրամն ընդունակ է նվազեցնել արյան ճնշումը։

Առողջացնում է սիրտը։ Խուրման շատ օգտակար է սրտի համար։Խորհուրդ է տրվում խուրման գիշերը թրջել, հանել սերմերը,խառնել ջրի հետ,օգտագործել օրվա ընթացքում։

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։Խուրման մաքրում է արյունատար անոթները ճարպին թույլ չի տալիս կուտակվել սրտի շուրջ և թրոմբներ առաջացնել։

Նվազեցնում է կաթվածի հավանականությունը։Խուրման հիանալի միջոց է՝նյարդային համակարգն ամրացնելու համար ինչը նպաստում է կաթվածի կանխարգելմանը։Օրվա ընթացքում 400 մգ կալիումը կարող է կաթվածի հավանականությունը նվազեցնել 40 տոկոսով։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика