Ամառային ըմպելիքները շոգ եղանակին ինքնազգացողությունը բարելավելու համար

Ամռան տապին զովացնող ըմպելիքի ընտրություն ամենաարդիական հարցերից է, ուստի մասնագետները նշել են այն ըմպելիքները, որոնք ոչ միայն կհագեցնեն ու կզովացնեն, այլև շատ օգտակար կլինեն օրգնիզմի համար:

Ջուր Լավագույն ըմպելիքը բնականաբար մաքուր ջուրն է, որին չի կարող փոխարինել որևէ այլ ըմպելիք: Շոգ եղանակին ջուրը պաշտպանում է գլխացավերից, տոնուս է հաղորդում, բարելավում է մտավոր կարողություններն ու բարձրացնում է աշխատունակությունը: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել բուժիչ հանքային ջուրը, իսկ օգտագործելու դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

Կարկադե Այս թեյը ծարավը հագեցնող ու առույգացնող լավագույն ըմպելիքներից է: Միևնույն ժամանակ այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը:

Տնական լիմոնադ Բնական լիմոնադի բաղադրության մեջ կա միայն առանց շաքարավազի մաքուր սառը ջուր, անանուխի տերևներ ու կիտրոնի, մրգերի ու հատապտուղների թարմ հյութ: Նման ըմպելիքը հագեցնում է ծարավն ու տալիս է օրգանիզմին հանրաժեշտ վիտամիններն ու օգտակար նյութերը:

Կաթնաթթվային ըմպելիքներ րգանական թթուներով հարուստ կեֆիրը, յոգուրտն ու կաթնաթթվային այլ ըմպելիքները նույնպես հիանալի միջոց են շոգից պաշտպանվելու համար: Միևնույն ժամանակ նման ըմպելիքները նպաստում են աղիների միկրոֆլորայի վերականգնմանն ու առողջացմանը, ինչը նույնպես շատ կարևոր է:

Տոմատի հյութ Այս հյութը ջրիկացնում է արյունը, ինչը շատ կարևոր է շոգ եղանակին: Այն հարուստ է լիկոպին հակաօքսիդանտով, որը նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը: Ընդ որում, տոմատի հյութը կարելի է ինքնուրույն պատրաստել՝ օգտագործելով որակյալ տոմատի մածուկ: Պարզապես հարկավոր է մածուկին եռման ջուր ավելացնել, լավ խառնել ու թողնել սառչի:

Հարկ է հիշել, որ շոգ եղանակին չափազանց սառը ըմպելիքների գործածությունը չի խրախուսվում: Բանն այն է, որ օրգանիզմում հայտնվելով նման ըմպելիքը կարող է բարձր ջերմաստիճանի պատճառով լայնացած անոթների սպազմ առաջացնել, իսկ անոթների կտրուկ նեղացման դեպքում խանգարվում է օրգանիզմի ջերմակարգավորման գործընթացը և այն էլ ավելի է տաքանում:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика